24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

Կառավարությունը որոշում կայացրեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա պատերզմում անհայտ կորած 24 զինծառայողների ընտանիքներին տրվող 300 հազարական դրամ աջակցությունը՝ մինչեւ հունիս ամիսը ներառյալ:

 
 

Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 24 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի մայիս-հունիս ամիսների համար կազմում է 14.400.000 ՀՀ դրամ:

 

Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.