ՌԴ Պետդուման հաստատել է Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

Ռուսաստանի Պետդուման հավանություն է տվել ՌԴ վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը, կողմ է քվեարկել 375 պատգամավոր:

 

Միշուստինը Պետդումայում ասել է, որ անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել ապրանքների և ծառայությունների ծավալը, այլև աճը պետք է ուղեկցվի մարդկանց եկամուտների մակարդակի բարձրացմամբ:

 

«Անհրաժեշտ է տնտեսական աճի նոր մոդել կիրառել։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը պետք է տասնյակ տոկոսներով ավելանա։ Դրա համար լրացուցիչ ներդրում կպահանջվի։ Մենք ակնկալում ենք, որ ոչ միայն պետությունը, այլև պատասխանատու բիզնեսը կնպաստի դրան», - ասել է նա։

 

Հիշեցնենք, որ վելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել էր Միշուստինին վարչապետ վերանշանակել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.