Չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. կարող ենք ավելի հեռուն գնալ. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը

Հայաստանը գնում է դեպի խաղաղություն. այս մասին Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք շատ կառուցողական ենք ներգրավված բանակցային գործընթացում: Ավելին կարծում ենք՝ չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ և ապաշրջափակել բոլոր տրանսպորտային կոմունիկացիները տարածաշրջանում՝ այն ընկալմամբ, որ բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները կմնան այն երկրների ինքնիշխանության, օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են», - ասել է Միրզոյան:

 

Հիշեցնենք` Ալմաթիում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը:

Աապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրի միջև բանակցությունների համար։

Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29-ը Բեռլինում։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.