Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից շարժվում է ԵՊՀ, 18։30-ին հրապարակում հանրահավաք է նախատեսված

Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտնեց, որ սկսում են գործողությունները։

 

«Ինչպես երեկ ասացի՝ կարող են լինել խումբ-խումբ, միասին։ Ես ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք»,- ասաց նա՝ կոչ անելով Երևանում և ՀՀ բոլոր վայրերում, հնարավոր եւ անհնար, սկսել խաղաղ անհնազանդության գործողություններ, անհամաձայնության գործողություններ։

 

Կարճ խորհրդակցությունից հետո շարժման մասնակիցները շարժվելու են ԵՊՀ։

 

Երեկոյան 18։30-ին հրապարակում դարձյալ հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.