Ավելի քան 4 ժամ տևած բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև ավարտվել են․ բանակցությունները կշարունակվեն վաղը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն Ալմաթիում ավարտել են խաղաղության համաձայնագրի շուրջ ավելի քան 4 ժամ տևած բանակցությունները։

 

Դրանք կշարունակվեն վաղը։

 

Հիշեցնենք, որ Ալմաթիում մեկնարկել էր Միրզոյան-Բայրամով հանդիպումը:

 

Աապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրի միջև բանակցությունների համար։

Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29-ը Բեռլինում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.