Շապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել

Մայիսի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 20-ամյա Անահիտ Ե․-ն և հայտնել, որ ապրիլի 29-ին ժամը 19։00-ին Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ, վատ զգալու հետևանքով զանգահարել է շտապ օգնություն, որից հետո ժամանել է շտապօգնության բժիշկը, որը հետո իրեն է տրամադրել է իր անձնական հեռախոսահամարը, որպեսզի հետագայում առողջական խնդիրներ ունենալու դեպքում իրեն դիմի, հայտնում է Shamshyan.com-ը։

Մայիսի 4-ին ժամը 21։00-ին Անահիտ Ե․-ն զանգահարել է բժիշկին․ և հայտնել է որ իրեն վատ զգում ու բժիշկը մոտեցել է Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ իր սեփական ավտոմեքենայով, ապա Անահիտ Ե․-ին ավտոմեքենայի մեջ կատարել է ներարկում և միացրել է կաթիլային, որից հետո սկսել է «ձեռքերին ազատություն տալ», իբրև թե ստուգում կատարի և քաշել Անահիտ Ե․-ին իր կողմ, բռնի ուժով համբուրել է իրեն, ինչպես նաև բժիշկը թույլ չի տվել ավտոմեքենայից դուրս գալ:

 
 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.