Նպատակն է ունենալ մի ծայրագավառ իր գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան

Ամեն բան անում են, որ Հայաստանին ներքաշեն պատերազմի մեջ, ըստ էության Հայաստանի ինքնիշխանությանը վնասելու համար, որպեսզի կարողանան Հայաստանում իրականացնեն հեղաշրջում և գան իշխանության:

 

Այս մասին Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին՝ ինչո՞ւ և ի՞նչ հիմքերով են ՔՊ-ականները հայտարարում, որ Տավուշի շարժումը ուղղորդում է Ռուսաստանը:

 

«Հիմքերը և փաստերը գալիս են հեռվից և մեր դատողությունները քաղաքական են: Մեր դատողությունները մենք հիմնավորում ենք մեր ելույթներում: Մենք մեր թեզերը, պնդումները քաղաքացիների հետ զրույցում հնարավորինս մանրամասն և դետալներով ներկայացնում ենք: Մենք պնդում ենք, որ այն ուժերը, որոնք չեն ուզում ՀՀ-ն ունենա պետական սահման և պրոցեսներ են գեներացնում, որ էսկալացնեն իրավիճակը: Ամեն բան անում են, որ Հայաստանին ներքաշեն պատերազմի մեջ, ըստ էության Հայաստանի ինքնիշխանությանը վնասելու համար, որպեսզի կարողանան Հայաստանում իրականացնեն հեղաշրջում և գան իշխանության: Սա է իրենց նպատակը, ինչպես և եղել է նախկինում»,- նշեց նա:

 

ՔՊ-ականի խոսքով՝ նպատակն է ունենալ մի ծայրագավառ իր գավառապետով, սա որոշ խմբակների երազանքն է, ինչպես ԼՂ-ի դաժան օրերին կամ պատերազմի ժամանակ ու դրանից հետո էին անում և նույնը անում են հիմա:

«Եթե փորձում ենք վերլուծել՝ արդյո՞ք ռուսական շրջանակներից են ուղղորդվում որոշ շրջանակներ Հայաստանում, ապա ուղղակի պետք է ուղղորդեմ, որ գնաք պետական ռուսական լրատվամիջոցներով դիտեք՝ ինչպիսի հայտարարություններ են հնչում, քաղաքական գործիչների տեքստերը լսեք, գնացեք գտեք Հայաստանից տարիներով թալանած և Ռուսաստան փախած մարդկանց ելույթները Հայաստանի ներքաղաքական կյանքին:

Կոնկրետ փորձ է արվում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին և որոշ խմբերին օգնելու միջոցով Հայաստանում հեղաշրջում իրականացնելու փորձեր անեն, որպեսզի ծայրագավառ դարձնեն Հայաստանը և արգելակեն մեր ինքնիշխանությունը»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.