Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները եւ լարված իրավիճակը «փոխում» են Նիկոլ Փաշինյանի օրակարգը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը պետք է ներկա գտնվեր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին:

 

Սակայն, Նիկոլ Փաշինյանը չեղարկել է իր մասնակցությունը ֆուտբոլային այդ կարևոր իրադարձությանը:

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ` պատճառը քաղաքում տիրող գերլարված տրամադրությունների և հասարակական դժգոհությունների մեծ ալիքն է:

Նիկոլ Փաշինյանը, ամենօրյա դարձած բողոքի ակցիաների ֆոնին, որոշել է չգնալ հանրային այդ միջոցառմանը, հավանաբար, որպեսզի խուսափի հերթական տհաճ միջադեպից, ինչին բախվեց տիկինը՝ Աննա Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաև վարչապետի խոսնակին՝ պարզելու՝ ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը ֆուտբոլային այդ միջոցառմանը:

Խոսնակը, սակայն, նշեց, թե որեւէ տեղեկություն չունի այդ մասին. ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց մեր ունեցած ինֆորմացիան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.