Սուրեն Պապիկյանը Ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ 7 Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։

 

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.