Դինա Տիտուսն ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսն ապրիլի 27-ին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը։

 

Այս մասին Տիտուսը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

 

«Ես քիչ առաջ ներկայացրել եմ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ: ԱՄՆ-ը պետք է ամուր դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում»,-գրել է Տիտուսը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.