Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինիի ելույթը՝ Հռոմի Հայոց Ցեղասպանության այգում Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը․

 
 

«Շնորհակալ եմ, կաշխատեմ կարճ խոսել:

Ես եմ շնորհակալ ձեզ: Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում:

Այս օրը, լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի համար առաջնահերթություն չէ: Կյանքում մենք ենք ընտրում առաջնահերթություններ, որոնք միշտ չէ, որ քանակով են որոշվում, քանակը միշտ չէ, որ համապատասխանում է որակին, նաև այն պատճառով, որ 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը: Պատմությունը չի սովորեցնում, ես դատողություններ չեմ անում, անտարբերությունը մահացու է:

Հայացքը հակառակ կողմ շրջելը մահացու է` սկսած հասարակ քաղաքացուց, ով օգտվում է տրանսպորտից, մինչև լրագրողներ, ովքեր չեն լուսաբանում:

Ես հիշում եմ, երբ որպես եվրոպական խորհրդարանական մտնում էի Ստրասբուրգի և Բրյուսելի դահլիճներ, թե ինչ ճնշումներ էի ենթարկվում որոշակի շրջանակներից Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների ժամանակ, քանի որ «ցեղասպանություն» բառը որոշ համատեքստերում համապատասխանում է հանցագործության, վրդովմունքի, հանցավորության:

Կարծում եմ, որ վիրավորանքը ողջախոհության և պատմական ճշմարտության դեմ է, եթե այլ արտահայտություններ են օգտագործվում էթնիկ և մշակութային հիմքով կոտորածի համար: Հիշում եմ, օրինակ, երբ այցելեցի Կիպրոս, որը նման անցյալ է ապրել, ուր ոչնչացվել են խորհրդանիշները, եկեղեցիները, դպրոցները, մշակույթի կենտրոնները և ուր այսօր տարածքի մի մասը դեռևս օկուպացված է:

Դա այն է, ինչ մի քանի ամիս առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին, կրել է հայ ժողովուրդը, և գիտակցում ենք, որ անտարբերությունն անընդունելի է։

Այնպես որ, այսօր այստեղ լինելը թե հաճելի է, թե պարտադիր և թե պարտվաբեր։

 

Բացի այդ, Իտալիայի համար ևս այս օրերը հիշատակի օրեր են, ջարդերի ու սպանդի, փախուստների, վերածնվելու, և, հետևաբար, այս իմաստով ընդհանրություն ունենք:

Հիշում եմ, երբ մի քանի տարի առաջ աղջկաս նվիրեցի մի գիրք, որր իմ կարծիքով դպրոցական դասագիրք պետք է լինի, որը տարրական դասարաններից սկսած՝ պետք է երեխաները կարդան, դա «Արտույտների ագարակը» գիրքն է։

Երեխա ժամանակ կարդալով մի պատմություն, որը հասակակիցներդ կրել են իրենց մաշկի վրա, չես կարող անտարբեր մեծանալ կյանքում:

Ուստի, շնորհակալություն ձեզ, տեղական կառույցներին, քաղաքապետարանին և մարզին, որոնք նույնպես որոշեցին առարկայական քայլեր ձեռնարկել, քանի որ խոսքերն անցողիկ են, բայց վկայությունները մնում են։ Այստեղ զբոսնող մայրերն ու տատիկները, որոնք տեղյակ չեն, թե ինչի մասին է այս այգին, շնորհիվ այս հուշատախտակի կիմանան։ Ինչը մեծ նշանակություն ունի, այդ մարմարե քարն ունի արյուն, քրտինք ու արցունքներ և առաջին հերթին ապագա ու հույս:

Ես ուզում եմ մտածել 2024 թվականի մասին, որպես խաղաղության տարի, մինչդեռ աշխարհի շատ մասերում, ցավոք, մտածում ենք, թե ինչպիսի ֆինանսավորում և բյուջե նախատեսենք, որպեսզի կարողանանք գնել ռումբեր, հրթիռներ, հակատանկային զենքեր եւ այլն:

Կարծում եմ, որ որպես Ենթակառուցվածքների նախարար իմ համեստ կարողությունների սահմաններում պետք է կամուրջներ կառուցեմ, պետք է կապեր ստեղծեմ մեզ միավորելու և մերձեցնելու համար, փորձում եմ և կարծում եմ, որ ով այսօր այստեղ է՝ անկախ իր քաղաքական գաղափարներից և մշակութային ծագումից, կանի ամեն ինչ, որպեսզի 2024 թվականը լինի վերակառուցման, մերձեցման և խաղաղության տարի, քանի որ հակառակ դեպքում 1915 թվականի դասը քիչ օգտակար կլինի։

Ուրեմն շնորհակալություն հիշողությունը վառ պահելու համար: Ես, հայկական համայնքի որոշ անդամների հետ հանդիպում եմ իմ հարազատ Միլանում: Եվ դա մի համայնք է, որը լռելյայն, սակայն կատարյալ և բացառիկ կերպով ինտեգրվել է, որքան իտալական, այնքան էլ հայկական է՝ հպարտ իր ինքնությամբ: Այսօրվա պատմական ժամանակաշրջանում ռիսկը ֆիզիկական բռնության ու պատերազմի վտանգն են, բայց նաև մշակույթների վերացումը, պատմության ժխտումը և անցյալի ինքնությունը իրական ռիսկ պարունակող վտանգ են:

Իր անցյալը անտեսող ժողովուրդը տխուր ապագա է սպասվում:

Ուրեմն շնորհակալություն հայ ժողովրդին, ով իր տառապանքներից 2024 թվականին մեզ, ժպիտով և հիշողությամբ, կյանքի դաս է տալիս, որը ես այսօր հպարտությամբ տանում եմ ինձ հետ իմ նախարարություն, ուստի շնորհակալություն ձեզ՝ այսօր ինձ հյուրընկալելու համար»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.