Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հшնցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Հունաստանի պաշտպանության նախարար

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հույն նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

 

«Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- գրել է նախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.