Փաշինյանը վատ է անում, կպայքարեմ տավուշցիների հետ. Օնիկ Գասպարյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն այսօր, դատարանից դուրս գալիս, պատասխանեց լրագրողների հարցերին։

 

Հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ականազերծում է «ձեր հայրենիքի տարածքները, որ տա Ադրբեջանին», Օնիկ Գասպարյանն արձագանքեց, որ Փաշինյանը շատ վատ է անում: 

 

Հաջորդ հարցին առ այն, արդյո՞ք  կպայքարի տավուշցիների հետ՝ Օնիկ Գասպարյանն ասաց. «Այո» և նստեց մեքենա:

 

Հիշեցնենք, որ արդեն 3 օր է Տավուշի մարզում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ Տավուշի 4 գյուղի հատվածում սահմանազատված պետական սահմաններ ունենալու դեմ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.