Իշխանության ներքին վախերը պայմանավորված են ոչ թե իրենց հակապետական գործունեությամբ, այլ նրանով, որ հանրությունը դրա դեմ ընդվզում է․ Տիգրան Աբրահամյան

Իշխանության տոտալ տեղեկատվական ակտիվությունն ու այդ համատեքստում մեծաքանակ կեղծ լուրերի դաշտ ուղղորդելը ցույց է տալիս իշխանության ներսում առկա խորը մտահոգությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

 

«Այդ ներքին վախերը ոչ թե պայմանավորված են իրենց հակապետական գործունեությամբ, այլ նրանով, որ հանրությունը դրա դեմ ընդվզում է:

 

Այս փուլում փաշինյանական իշխանությունը փորձում է ուժային տարբեր թևերից և ոչ ֆորմալ կառույցներից դավաճանական խմբեր ձևավորել և հանրային դիմադրությունը ճնշելու խմբեր կամավորագրել:

 

Դրանց նպատակն է «հասարակական կարգի պահպանության» կեղծ կարգախոսի տակ ահաբեկել և տներ ուղարկել սեփական տան պաշտպանության համար ոտքի հելած մեր հայրենակիցներին»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.