Իսրայելն Արևմուտքի ճնշման ներքո է հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. New York Times

Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ճնշման ներքո հրաժարվել են իրանական ռազմական օբյեկտներին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով երեք անանուն իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի:

«Իսրայելի իշխանություններն ի սկզբանե քննարկել են անցած շաբաթ Իրանի ներսում մի շարք ռազմական օբյեկտներին հարվածելու հարցը, այդ թվում՝ Թեհրանի մերձակայքում գտնվող օբյեկտներին»,- գրում է թերթը։

Թերթի տվյալներով՝ Թել Ավիվին լայնամասշտաբ պատասխան տալուց հետ են համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, ինչի արդյունքում Իսրայելն անցած ուրբաթ «ավելի սահմանափակ» պատասխան հարված է հասցրել։

Իսրայելի ավելի մեծ հարձակումը կմեծացներ մեծ տարածաշրջանային հակամարտության հավանականությունը, նշում է թերթը։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուրբաթ գիշեր Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի թիրախներին։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.