ՀԱՊԿ գագաթնաժողովին դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել. Թասմաղամբետովը՝ Փաշինյանի մասնակցության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է: Բացի այդ, մինչև գագաթաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել. հուսով եմ՝ դեպի լավը»,- նշել է գլխավոր քարտուղարը:

Փաշինյանը չի մասնակցել 2023 թվականին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարել է, որ Երևանը «սառեցրել է» մասնակցությունն այս կազմակերպությանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.