Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հանովերում արդյունաբերական տոնավաճառի բացման ժամանակ ասել է, որ էներգիայի հանածո աղբյուրների օգտագործման դարաշրջանը մոտենում է ավարտին։ Նրա խոսքերը մեջբերված են Գերմանիայի կառավարության կայքում։

«Իհարկե, մենք բոլորս գիտենք, որ հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին», - ասաց Շոլցը:

Նա նաև նշել է, որ Գերմանիան բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի «մինչև 2030 թվականն իր էներգիայի 80%-ն արտադրի վերականգնվող աղբյուրներից»։

Հաննովերում արդյունաբերական տոնավաճառի բացմանը ներկա է գտնվել նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։ Շոլցը շնորհակալություն է հայտնել նրան «աջակցության համար, որը ցուցաբերվել է այն շրջանում,  երբ Ռուսաստանը դադարեցրել է էներգակիրների մատակարարումը Գերմանիային»՝ ուկրաինական հակամարտության բռնկումից հետո։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.