Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն ունենալ. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում, որոնք տեղի են ունեցել վերջին 5 ամսում:

 

Փաշինյանն այս մասին խոսեց Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:

 

Վարչապետը նկատեց՝ ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ պնդելով, որ խաղաղության օրակարգը մնում է միայն խոսքի մակարդակում, իսկ իրականում լինում են կրակոցներ և զոհեր:

 

«Ես ուզում եմ ընդգծել, որ վերջին 5 ամսում մեզ հաջողվել է 2 շատ խոշոր իրադարձություն ունենալ խաղաղության օրակարգի հարցում: Մեկը 32 գերիների ազատ արձակումն է: Ցավոք, մենք ոչ բոլոր գերիներին ենք վերադարձրել, բայց սա շատ խոշոր իրադարձություն է»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա իրենց պարտականությունն է, ամեն ինչ կանեն, որ գերեվարված բոլոր հայրենակիցները վերադառնան:

Փաշինյանը որպես երկրորդ կարևոր իրադարձություն նշեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը:

Նա այս պայմանավորվածություն համարեց  Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր ակտ, որի քաղաքական նշանակությունը պետք է գնահատել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.