Ուկրաինայի բնակչությունը հոգնել է պատերազմից․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ երկրի բնակչությունը հոգնել է հակամարտությունից։

 

Այս մասին նա, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է բրազիլացի լրագրողների հետ հարցազրույցում․

 

«Ուկրաինացիների հավատը չի անհետացել, մարդկանց հավատը զինված ուժերի և իրենց նկատմամբ չի անհետացել, ինչ վերաբերում է հոգնածությանը, ես չեմ ստի, այն կա»,- նշել է Ուկրանիայի նախագահը։

 

Նախկինում հակամարտությունից ուկրաինացիների հոգնելու մասին ասել էին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովը և արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.