Նույն տրամաբանությամբ կարող ես ասել Երևանը, Սյունիքը Հայաստանի տարածք չէ․ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը. Էդգար Ղազարյան

ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում է  Հայաստանի սահմանադրությանն ու օրենքներին:

 

Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

 

«Այսինքն Մհեր Գրիգորյանն իրավասու չէ նման բանակցություններ վարել ու փաստաթղթեր ստորագրել»,- ասաց Ղազարյանը։

 

Նա նշեց, որ Հայաստանն ունի պետական սահմանի մասին օրենք, որում ասվում է որ պետական սահմանի նկարագրությունը տրվում է միջազգային պայմանագրով և օրենքով.

«Միջազգային պայմանագիր կարող է ստորագրել պետության անունից լիազորված պաշտոնյան, լիազորություն տրվում է կառավարության որոշմամբ։ Կառավարության որոշում չկա, որ Մհեր Գրիգորյանը պետության անունից հանդես գա ու ստորագրի փաստաթուղթ, եթե նույնիսկ ստորագրի, մինչև ՍԴ կողմից Սահմանադրությանը համապատասխանության որոշում չկայացվի, ԱԺ-ն չվավերացնի, ուժի մեջ չմտնի, այդ պայմանագրով որևէ գործողություն անել չի կարող։

Վարչապետը կամ մյուս նախարարնրեն ասում են՝ այդ տարածքները Հայաստանի տարածքները չեն, եթե Հայաստանի տարածք չէ, մեր Զինված ուժերը ի՞նչ գործ ունի այնտեղ, որտեղի՞ց է երևում, որ դա Հայաստանի տարածք չէ, եթե Ադրբեջանի հետ պայմանագիր չունես, խորհրդարաններում վավերացված չեն։ Նույն տրամաբանությամբ կարող ես ասել Երևանը, Սյունիքը Հայաստանի տարածք չէ։ Դա ապօրինի մոտեցում է»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.