Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը այսօր Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշել է, որ իր համար  անհասկանալի է մտահոգությունը, որ Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելով ու դիրքերից հայկական բանակին հեռացնելով՝ Տավուշի հայկական գյուղերն ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են հայտնվելու։

 

«Ինձ համար մի քիչ անհասկանալի է այն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում։

 

Հիմա էլ կարող ենք համարել, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են, բայց եթե 21-րդ դարում խոսում ենք ուղիղ նշանառության մասին, ապա այսօր երկու հարևան երկրների մայրաքաղաքներն են ուղիղ նշանառության տակ՝ հաշվի առնելով, թե տեխնոլոգիաներն ինչպես են զարգացել և ինչպես են դրանք կիրառվում։

 

Այսինքն, խոսել սրա մասին, որ ուղիղ նշանառության տակ են հայտնվում, ճիշտ չէ, այս հարցը մանիպուլացվում է»,- ասել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.