Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի

Ապրիլի 16-ին, ժամը 10։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի 1-ին մուտքի մոտ նկատվել է վիրավոր բազե, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ (գրանցված է ՀՀ Կարմիր գրքում) և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.