«Ուրալի» վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ

Ապրիլի 12-ի վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

 
 

«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում ևս կա դրական դինամիկա, այս պահին նրա վիճակն արդեն գնահատվում է ծանր կայուն»,- մանրամասնեց գերատեսչության խոսնակը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.