Որ վիտամինային հավելումներն են վտանգավոր մարդու համար

Վիտամին А-ն, նիացինը կամ վիտամին В3-ը եւ վիտամին Е-ն կարող են առաջացնել մարդու մոտ սրտխառնոց, ոսկորներում ցավի եւ ներքին արյունահոսության, դրա համար էլ դրանք առանց բժշկի ցուցման ընդունել չի կարելի։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ 


Նիցիանի կամ նիկոտինաթթվի կամ В3-ի առկայությամբ սննդային հավելումները հաճախ խորհուրդ են տալիս բարձր խոլեստերին ունեցողներին, կամ նրանց, որոնց մոտ առկա են արտրիտ։ Այն օգնում է նաեւ գլխուղեղի աշխատանքի բարելավմանը։ Սակայն վերջին շրջանում կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ այս դեղամիջոցները չեն ազդում սրտային հիվանդությունների, ինսուլտիլ կոգնիտիվ հիվանդությունների ձեւավորման ռիսկային գործոնների վրա։ Սակայն դրա փոխարեն կարող են առաջացնել դիարեյա՝ լուծ, իսկ դոզայի չափն անցնելիս արդեն կարող են բերել գլխապտույտի, հոգնածության եւ սրտխառնոցի առկայության։ Բացի այդ, պարզվել է, որ այս վիտամինի չափազանց շատ օգտագործումը կարող է բերել գլխուղեղի քաղցկեղի առաջացմանը։ 

Վիտամին А-ն օգնում է աչքերի առողջության պահպանմանն ու իմունային համակարգին։ Միացյալ Նահանգներում օրական խորհուրդ է տրվում ընդունել տղամարդկանց՝ 900 միկրոգրամ վիտամին А, կանանց՝ 700 միկրոգրամ։ Ավելի քան 3000 միկրոգրամի ընդունումը կարող է բերել թունավորման, այն դեպքում, երբ որոշ սննդային հավելումներ պարունակում են մինչեւ 7500 միկրոգրամ այս վիտամինի մեկ հաբում։ Վիտամին А-ի գերդոզայավորումը կարող է բերել ոսկորներում ցավի առկայության, սրտխառնոցի եւ փսխման, չոր մաշկի առկայության, տեսողական խանգարման եւ արեւի լույսի հանդեպ գերզգայունության։ Երկարատեւ հեռանկարում, А վիտամինի չափազանց  շատ օգտագործումը հատկապես ծխող մարդկանց մոտ կարող է բերել թոքերի քաղցկեղի առաջացման։ 

Е վիտամինը խորհուրդ է տրվում օգտագործել իմունիտետի բարձրացման համար։ Հասուն տղամարդիկ եւ կանայք օրական կարող են ընդունել մինչեւ 15 մգ այս վիտամինից։ Ավելի քան 1000 մգ-ը բերում է մկանային թուլության, դիարեյայի, սրտխառնոցի, ինչպես նաեւ՝ ներքին արյունահոսության։ Եզակի դեպքերում Е վիտամինի սխալ օգտագործումը կարող է բերել նաեւ ներքին արյունահոսության եւ դառնալ սպառնալիք կյանքի համար։ 
Այս ամենը նկատի ունենալով, խորհուրդ է տրվում չափազանց զգուշորեն վերաբերվել սննդային հավելումներին։ Դրանք հաճախ պարունակում են շատ ավելի ակտիվ նյութեր, քան դրանց մեջ նշված է։ Բացի այդ, բավարար չափով հետազոտություններ արված չեն դեռ, թե դրանք ինչպես կարող են ազդել մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա, իսկ մի շարք սննդային հավելումներ նույնիսկ ազդում են դեղամիջոցների արդյունավետությանը։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.