ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան

Երեկ` ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

 

«Շուտով հնարավորություն կունենամ զրուցելու Սամվելի հետ, որից հետո կներեկացնենք մանրամասները»,- գրել է նա:

 

Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.