Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

Իրավապահներն այս պահին ՀՀ առողջապահության նախարարությունում են, ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ խուզարկություններ են իրականացում։

«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ»,- նշեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.