Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու «Ակադեմիական քաղաքում» հայտնվել. Ավինյան

Ես կդժվարանամ որևէ մեկնաբանություն տալ այն հարցի վերաբերյալ արդյո՞ք Կոնսերվատորիան պետք է  գնա «Ակադեմիական քաղաք» թե ոչ, բայց կարծում եմ մասնագիտական խումբ կա, որը դրանով զբաղվում է և բոլոր համալսարաններն էլ այդ գործընթացի մեջ ներառված են:

 

Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

 

«Ես ինքս «Պոլիտեխնիկական» համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ և Պոլիտեխնիկը նույնպես այդ համալսարաններից մեկն է, որ պոտենցիան Ակադեմիական քաղաքում իր տեղն ու դերը ունի:

 

Եթե բարեհաջող ընթանա «Ակադեմիական քաղաքի» ծրագիրը, այն բավականին հետաքրքիր է՝ միջազգային մասնագետների կողմից նախագծված, և այդտեղ արդեն հնարավորությունը լինելու է մեծ, բոլոր համալսարանների համար:

Եվ ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել»,- ասում է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.