ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, պատերազմը երբեք խնդիր չի լուծել․ դեսպան

Լարվածության աճը վնասակար է և՛ տարածաշրջանին, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի հարևաններին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ 

 
 

Դեսպանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում հանգստություն, զսպվածություն ցուցաբերել ու շարունակել խաղաղության մասին երկխոսությունը․ «Իրանը գտնում է, որ լարվածությունը նվազեցնելու կարևորագույն գործոններից են երկխոսությունը, դիվանագիտությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունն ու միջազգային իրավունքները հարգելը։ Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել, պատերազմները լուծվում են երկխոսության միջոցով»,- ասել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.