Հայաստանի արտգործնախարարը կայցելի Սաուդյան Արաբիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 17-18-ը այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:

 

Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

 

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:

 

Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև այլ հանդիպումներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.