Որոնք են գլխացավի պատճառները

Գլխացավը կարող են առաջանալ պարանոցի մկանային լարվածության, արյան ճնշման հետ եղած խնդիրների, հորմոնալ տատանումների եւ այլ պատճառներով։ Այս մասին հայտարարել է ռուս թերապեւտ Անդրեյ Ռյաբկովը։ Համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելը, սխալ նստելաձեւը, սթրեսը կարող են բերել մեջքի եւ պարանոցի մկանների լարվածության, որոնք էլ որպես հետեւանք, կարող են առաջացնել աչքերի ցավ եւ գլխացավ։


Արյան բարձր ճնշումը կարող է առաջացնել ցավ գլխի հետնամասում, իսկ արյան ցածր ճնշումն արդեն կարող է առաջացնել գլխացավ եւ գլխապտույտ։ Այս դեպքում գլխացավը կարող է լինել ճակատի եւ քունքերի հատվածներում։ Կանանց մոտ գլխացավը կարող է լինել հորմոնալ տատանումների ժամանակ, հղիության ժամանակ։ Եթե գլխացավը ուղեկցվում է սրտխառնոցով եւ լույսի հանդեպ գերզգայունակությամբ, ապա ճիշտ է դիմել բժշկի։ Բժշկի օգնությունն անհրաժեշտ է նաեւ, եթե գլխացավը սկսում է մշտական բնույթ ընդունել։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.