ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են օկուպացված Արցախի՝ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող նախկին ղեկավարներին

Ապրիլին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ղեկավարներին,ինչի մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակում անհատական հանդիպումներ են տեղի ունեցել գերիների հետ և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։

Ընդգծվել է, որ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, նման այցերի ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքն ու պահման պայմանները, ինչպես նաև պայմաններ է տրամադրում նրանց ընտանիքների հետ կապը վերականգնելու կամ պահպանելու համար։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախորդ տարվա սեպտեմբերին օկուպացված Արցախի Հանրապետության դեմ զանգվածային ռազմական ագրեսիայից հետո ապօրինաբար ձերբակալել և Բաքու է տեղափոխել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.