Իրական ու պատմական Հայաստանի դիլեման կեղծ օրակարգ է ճշմարտությունները հետին պլան մղելու համար․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանի իշխանությունները ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Գնում են, իբրև թե, մարդու հետ երկխոսություն ծավալելու, բայց դա այլև ձև, քան ահաբեկություն որակել, պարզապես չեմ կարող»,- ասաց նա։

 

Աբրահամյանի խոսքով՝ բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է սահմանային ճշգրտումների այն տարբերակին, որն առաջ է քաշում իշխանությունը։

 

«Կոնկրետ այդ չորս գյուղերի հետ կապված գործընթացը որևէ ձև սահմանազատում, սահմանագծում համարել պարզապես չենք կարող։ Դրանով զբաղվող փոխվարչապետի գրասենյակը ևս հայտարարեց, որ այնտեղ սահմանազատում տեղի չի ունենում։ Այլ բան, քան դա միակողմանի զիջում համարելն է, չենք կարող։ Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք արել է իշխանությունը, դրանց հետ կապված էլ կան փակ հարցումներ, որոնց արդունքներին ծանոթ են իշխանությունները՝ գոնե վերին էշելոններում։ Նախաձեռնությունների ճնշող մեծամասնության նկատմամբ վերաբերմունքը եղել է ծայրահեղ բացասական»,- նշեց Աբրահամյանը։

Պատգամավորի կարծիքով իշխանություններն այդ արդյունքներից ելնելով՝ փրոձում են շտկել իրավիճակը՝ դաշտ նետլով կեղծիքներ ու կեղծ օրակագեր։

«Այդ կեղծ օրակարգերից մեկը վերջին զեկույցի ընթացքում հնչած իրական Հայաստան ու պատմական Հայաստան կեղծ դիլեման է։ Ես համզոված եմ, որ դա դաշտ է հրվել միայն նրա համար, որ արհեստական օրակարգով փորձ արվի ճշմարտությունները հետին պլան մղել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.