ՀՀ-ն մի քանի զինատեսակի փորձարկում է իրականացրել, մոտ ապագայում կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում․ Մխիթար Հայրապետյան

Ներքին փորձարկումներ են իրականացվել մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով։ Դրանք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվելու Հայաստանի զինված ուժերում։

 

Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:

 

«Ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում՝ ռեեստրում, գրանցվել են ռազմարդյունաբերական համալիրի գործունեությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություններ։ Նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական մի շարք փոփոխություններ, հիմնական փոփոխություններից է՝ նախարարության, ի դեմս ռազմարդյունաբերության կոմիտեի գործառույթների շրջանակների ընդլայնումը, որով հնարավոր կդառնա իրականացել փորձանմուշների ստեղծման ֆինանսավորման, բաղադրիչների և դրա մասերի ձեռքբերման, պահուստավորման և արտադրության, ինչպես նաև արտահանման խթանման նպատակով ներքին պահանջարկ ունեցող արտադրատեսակների տեխնիկական բնութագրի համապատասխանության հավաստման գործառույթներ»,- հայտնեց նախարարը:

 

Հայրապետյանի խոսքով՝  նախաձեռնվել է ռազմարդյունաբերական կոմիտեի նոր կառուցվածքի նախագիծը, որը հնարավորություն է տալու կոմիտեի գործառույթներն իրականացնել էլ ավելի արդյունավետ և ռազմարդյունաբերության համալիրի զարգացման տեսլականին, օրենսդրությանն ու կանոնադրությանը համահունչ դարձնել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.