ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը

ԵՄ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները կարող են Իրանի դեմ պատժամիջոցների հարցը քննարկել ապրիլի 16-ին կայանալիք տեսակոնֆերանսի ընթացքում, սակայն Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում պատժամիջոցների պատրաստման գործընթացը, քանի որ այն գաղտնի է:

 

Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փեթեր Ստանոն։

 

«ԱԳ նախարարությունների ղեկավարների խորհրդակցությանը կքննարկվեն Իրանի կողմից էսկալացիային ուղղված հետագա քայլերը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ պատասխանելով հարցին, թե երբ կարող են նոր սահմանափակումներ մտցնել Իրանի դեմ։

 

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Իրանի ներկայացուցիչները (ֆիզիկական անձինք և կազմակերպություններ) արդեն իսկ պատժամիջոցների ցուցակներում են ներառված Եվրամիության մի քանի պատժամիջոցների ռեժիմներին համապատասխան, սակայն պատժամիջոցների մշակման և ընդունման համար պատասխանատու են ԵՄ երկրները: Եվրահանձնաժողովում նման գործընթացները չեն մեկնաբանում՝ դրանց գաղտնիության պատճառով։

«Իրանի ներկայացուցիչներն արդեն եվրոպական պատժամիջոցների տակ են գտնվում տարբեր ռեժիմների շրջանակներում... Ցանկացած պատժամիջոցի մշակումն ու ընդունումը կատարվում է անդամ պետությունների տնօրինությամբ, մենք նման գործընթաց չենք կանխատեսում, քանի որ այն գաղտնի է», - պարզաբանել է Ստանոն։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ ԵՄ-ում կարող են Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը դիտարկել Իսրայելի վրա հարձակումից հետո։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.