Չորացած ուղեղով, անադեկվատ ստախոս. Կարեն Բաբաջանյանի կոպիտ պատասխանը`Արմուշին

Մհեր Բաղդասարյանի «Tete a Tete» հաղորդման հերթական հյուրն էր դարձել Կարեն Բաբաջանյանը, ով անդրադարձել էր նախկին գործընկեր Արմուշի հարցազրույցին՝ մասնավորապես իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։

«Երբ բաժանվեցինք մի 2 պոռնիկ լրատվամիջոց գրեցին, որ փողի խնդիր կա։ Ես միանգամից սկսեցի ներքին զրույցներում փողոցային լեզվով ասած՝ հայհոյանք պտտել այն մարդկանց վրա, ովքեր թույլ կտան նման բան ասելու։ Հետո նույնիսկ Վաչեն ու մուլտհերոսը գնացին Կռվախնձոր ու մի քանի տեղ ու ասեցին, որ փողի խնդիր չկա։ Իմ կյանքում ես սենց եմ ապրում․ եթե մեկից բաժանվում ես գործնականորեն՝ առաջին իմ սկզբունքը՝ ֆինանսական հարցը հնարավորինս արագ լուծել, որ ավելորդ շահարկումների թեմա չդառնա։ Տոկոս չկար, ֆիքսված աշխատավարձ էր, շատ արդար, եթե նայենք մարդու արած գործ-ստացած փող համամասնությամբ՝ շատ սոցիալիստական։ Հաղորդման մեջ ինձ ներկայացնում է մի հատ էժան, դիշովի մեկը, ով ավտո ա նվեր ստացել ու փաստացի ուրացել իր ընկերներին։ Քո հաղորդման մեջ հնչել է մուտիլովկա։ Ինքը իրեն թույլ է տալիս քանի տարի հետո մարդու արժանապատվությանը կպնի, ասի՝ անունը չեմ ուզում տամ, էն մի հոգին, մարդամեկը։ Ինքը խոսելու բան չունի, ինչ է արել ինքը այսքան ժամանակ։ Իմ հարազատները, կողքի մարդիկ ասում են՝ էդ ինչ փորացավ ա, ինքը դատարկություն ա։ Իմ անունը քեզ ինչ է արել, որ դու էդ ձևով, դու անունիցս զզվու՞մ ես, ես սատկած կռի՞ս եմ, կամ դու ով ես, քեզ ում տեղն ես դրել, որ թույլ ես տալիս մարդու արժանապատվության հետ խաղալ։ Ասում ա՝ դիշովկա, դիշովի մարդ, նվեր տվին, կուտը տվին, ի՞նչ կուտը տալ։ Ինքը իրանից ոչ մի բան չի ներկայացնում, Արամը, Գարիկը զբաղված են, իրենք կայանալու խնդիր չունեն։ 32-ը իմ կյանքում կարևոր էտապ է եղել, ինքն էլ այդ էտապում մի մասնիկ։ Ես դրանից հետո լիքը բան եմ արել։ Դուրսը 24 թիվն ա, երեխա էինք, դա անցանք գնացինք, ուր ես մտնում էդտեղ, ինչ ես անում, որովհետև իր ստեղծագործական կյանքը մի հատ ուղիղ գիծ է՝ 32, Վիտամին, որը նույնն էր, Քարե դարդը պիկ ա տվել երևի իր կյանքում ու վերջ։ Ինքը արժեքավոր ի՞նչ է ստեղծել։ Պոեզը արդեն գնացել է, ինքը ինձ վիրավորել է, կարմիր գծեր անցավ։

Մենք հաղորդումը ստեղծելիս ֆորմատի առումով իրեն պատկերացրել ենք Արմենիա թիվիում, սկզբունքային կետում համաձայնության չեկանք երկկողմանի ու շատ արժանապատիվ հրաժեշտ տվեցիքն իրար։ Հ1-ից դուրդ գալը մեր նախաձեռնությունը չէր, ըստ երևույթին՝ քաղաքական որոշում էր։ Մենք գնացինք «Շանթ» ու իրենք անկեղծ ասեցին, որ իրենց ֆորմատի հաղորդում չի, բայց «Արմենիա» չգնալու համար, մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցելու։ Ու տեղափոխությունը «Շանթից» «Արմենիա», որ ինքը ասում է միանձնյա, դա էլ է սուտ խոսում։ «Արմենիա» հրավերը եղավ Արթուր Ջանիբեկյանի կողմից, ու, ըստ երևույթին, մեր տեղափոխման նպատակը տղերքի զբաղվածության հարցը լուծելն էր։ Մի հատ ժամանակ էր եկել, որ մենք հայտնի էինք դարձել ու «32 ատամ» նախագիծը իր բյուջեով էլ հնարավորություն չուներ մեզ բավարարելու։ « Արմենիա» տեղափովելը եղել է մեր ամենաստացված ֆինանսական դիլը՝ մեր բյուջեն եռապատկվել է։ Մուլտիկներից ուղեղը չորացել է։ Ասում է «Շանթում» «Երեք պատ» էինք անում, գնացինք «Արմենիա»։ «Շանթում» չի եղել «Երեք պատ», դա հենց «Արմենիայում» է եղել։ Մենք իրենց առաջարկեցինք «Երեք պատ»-ը միասին անել՝ պատասխանատվություն, ռիսկ կրելու, տղերքը ասեցին՝ մենք համաձայն չենք, ավելի լավ է՝ մենք ելույթավճարով, ասեցինք՝ օքեյ։ Մեր կողմից էլ ընդունելի եղավ, որ թիվիների պատճառով բաժանվեցինք։

Գործ ունես անադեկվատ, մուլտիկների մեջ հայտնված մարդու հետ, ինչ «Արմենիա» թիվիի ժողով։ Մենք մեր մեջ ժողով ենք արել՝ եկավ մի հատ պահ, որ մերժիր Կարենին առաջացավ, Կարենը հրաժարական չտվեց, իրենք գնացին։ Չորացած ուղեղի հետ գործ ունես։ Մենք մեր փրոդաքշնում հավաքվել ենք, իրենք ուլտիմատում են ներկայացրել, ես չեմ գնացել այդ ուլտիմատմանը։ Վերջին շրջանում բոլորս հոգնել էինք, ամեն շաբաթ 40-50 րոպե հումոր գրել ու խաղալ։ Արդեն դժվար էին սցենար գրում տղերքը ու ստացվում էր, որ նկարահանումից 1-2 օր առաջ դեռ սցենար չկար ու իմ պատասխանատվությունը եղել է ոչ միայն վարչական, որ փողն են ասում, այլ նաև՝ ստեղծագործական ու շաբաթների, ամիսների արդյունքում գեներացվեց մի հատ էներգիա տղերքի հանդեպ ու այդ պռեսսինգը, որ տղերք սենց չի լինի։ Հիմա, որ նայում եմ, այն ժամանակ գուցե լինեի ավելի դիվանագետ, բայց այն ժամանակ ես համարել եմ, որ արդար գործ ենք անում ու հաղթանակներն էլ ռեժիմով եմ, բարձունքներ տենց են գրավում։ Ես եղել եմ պատասխանատուն թիվիի ու հանրության առաջ։ Բոլոր տեսակի հարցերը հարթելու ես իմ վրա եմ վերցրել, իմ օրոք իրենց մազը չի ծռվել։ Ես Վահագին բազմիցս ասեցի, որ սենց երկար չենք կարա։ Երբ Արթուր Ջանիբեկյանն առաջարկեց օգնության ձեռք մեկնել ասեցի, որ պոեզը վաղուց գնացած է, ասեցի՝ ես բեմում փորձեցի լինել Գարիկը Մարտիրոսյան և բեմից դուրս արեցի քո աշխատանքը, իսկ դա շատ դժվար բան է։ Ես կասեմ, որ այդտեղ կա դավադրություն, դավաճանություն։
Արմուշ, է՞ս էիր ուզում ես էս չէի ուզում, գիտե՞ս խի․ որովհետև 2 հատ տղա ես մեծացնում, բայց դու հաշվի չառար, որ 2 հատ տղա էլ ես եմ մեծացնում, մեծ տղես էլ քո 2 բոյին ա ու ընդհանրապես լավ խոսք կա․ երբ մատդ տնգում ես մեկի վրա ու մատնացույց ես անում, հիշի, որ 3 մատդ էլ քեզ են ցույց տալիս։»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.