Որոշ հոգևորականներ, որ հիմա Ոսկեպարի եկեղեցում շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այնտեղ եղել․ սա ստենդափ է՞, չեմ հասկանում․ Փաշինյան

Մեր արժեքներից մեկը մեր լեզուն է և մեկը եթե ինձ հարցնի՝ իմ ասածներից հետո ինչո՞ւ եմ շարունակում մնալ ՀՀ վարչապետ, ես կասեմ, որովհետև ես տիրապետում եմ մեր կարևորագույն արժեքներից մեկի ոչ միայն տառին, այլև ոգուն, հոգուն, էմոցիային, որով ես զգում եմ ՀՀ քաղաքացիների զգացումներն ու էմոցիաները։

 

Այս մասին Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ես վարչապետ լինելուց հետո Ոսկեպար և Կիրանց գյուղերում մի քանի անգամ եմ եղել, պաշտոնապես էլ , ոչ պաշտոնապես էլ, և երբ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այս եկեղեցու մասին հիշել և քանի՞ անգամ են այնտեղ պատարագ արել, սա ստենդա՞փ է, չեմ հասկանում»,- հայտարարեց նա։

 

Փաշինյանը նաև նշեց, որ իրենց մեղադրում են, թե այս կառավարությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․

«Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականութուն ենք ճանաչել և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը մեզ անհրաժեշտ է, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով, եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի տարածքային ամբողջականությունը, դու չես ճանաչում Հայաստանինը, որովհետև ՀՀ-ն նույնիսկ պատմականորեն այն երկիրն է, որը պարփակված է այս երկրներով՞»,- ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.