Եվրամիությունը կnմայի մեջ է, իսկ Կիևի անդամակցությունը ԵՄ-ին վերջնականապես կհասցնի դրա ավարտին․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս տարվա հունիսին Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու Վլադիմիր Զելենսկու պահանջը, նշել է, որ Կիևի անդամակցությունը ԵՄ-ին վերջնականապես կհասցնի Եվրամիության ավարտին։

 

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

«Եվրամիությունը կոմայի մեջ է, բայց ինչ-որ բան պետք է վերջապես ավարտի այն: Կիևի ռեժիմը չպետք է այն իզուր վատնի»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում:

«Մինչև հունիս լույս կտեսնի Կարին Կնայսլի «Ռեքվիեմ Եվրոպայի համար» գիրքը: Պատահականությո՞ւն, ես այդպես չեմ կարծում», - ավելացրեց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.