Մայր Աթոռը լավ կլինի խոսի կուսակրոնության մասին, ոչ թե «Ֆեյք նյուզ» տարածի. Վահագն Ալեքսանյան

Ես իմ գիտակցական կյանքի ընթացքում տեսա, որ Մայր Աթոռը ինչից ասես խոսեց, բայց եկեղեցական իր հարցերից չխոսեց:

 

Այս ամսին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

 

«Օրինակ կլինի մի օր Մայր Աթոռը վեր կենա ու կուսակրոնությունից խոսի, թե չէ մեկ քաղաքական հարցերից է խոսում, մեկ ռազմական հարցերից է խոսում, մեկ «Ֆեյք նյուզ» տարածում, մարդ չի իմանում դա ինչ-որ «Ֆեյք նյուզ»-երով ընդդիմադիր թերթ է, թե Մայր Աթոռի պաշտոնական կայքն է: Ինչ է նշանակում, թե իբր ՀՀ-ն Տավուշի մարզից տարածքներ է, դա «Ֆեյք նյուզ» է: Մայր Աթոռին մեկը լինի հարցնի հարգելի Մայր Աթոռ, Տավուշի մարզի այդ տարածքները, որ դուք նշում եք իբր Խերիմլին, Զիլ Հաջնին Տավուշի մարզի տարածք են, այդ որտեղ է գրված այդ տարածքների վարչատարածքային միավորը, այդ գյուղը, օրինակ` գյուղապետ ունեցել է, կամ կադաստրով ում է պատկանում»,- ասել է նա:

 

Պատգամավորը կարծում է՝ լավ կլինի Մայր Աթոռը խոսի ինչ-որ եկեղեցական հարցերի մասին, օրինակ` կուսակրոնության մասին:

«Մայր Աթոռը երկիրը վտանգի մեջ լինելու ժամանակ, երբ կեղծ լուրեր է տարածում, դա երկրի վտանգների չեզոքացմանը չի օգնում այլ հակառակը, նպաստում է, այդ վտանգների մեծացմանը»,- ասել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.