Կրեմլն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը, որ «Հայաստանը ՌԴ-ի նկատմամբ ոչ մի սխալ քայլ չի արել»

Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է և դաշնակիցը, դժվար թե կարելի է գերագնահատել երկկողմ հարաբերությունների կարևորությունը. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել»: 

«Հուսով ենք, որ տեսանելի ապագայում Պուտինը և Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը»,- հավելել է Պեսկովը։

Վերջինս հույս է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերություններում առակա խնդիրները կկարգավորվեն երկկողմ աշխատանքային երկխոսության շրջանակում:

«Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները կարող են մեզ մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու համար, իսկ հակառակ դեպքերը ցավոք բազմաթիվ են: Մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ, ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ»,- նշել է Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.