Հիմա 12-րդ դարը չէ, որ 50 մետրի հեռավորությունը բան որոշի, որովհետև նիզակը 50 մետր այս կողմ կընկնի․ Փաշինյանը՝ Կիրանցի և Ոսկեպարի սահմանազատման մասին

Դուք նոր քիչ առաջ 3 անգամ ասացիք՝ չի երաշխավորվում, չի երաշխավորվում, չի երաշխավորվում, անվտանգությունը,բարեկեցությունը, զարգացումը, պատերազմի կանխումը և այլն, բնական հարց է առաջանում՝ բա եթե չի երաշխավորվում ավելի լավ չէ՞ կռիվը սկսել 2 կմ-ից քան 200 մետրից։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության 2023 թվականի, կատարողականը քննարկելու հարցի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

 

«Այս հարցը տալիս եմ ՝ ևս մեկ անգամ պատասխանեք ոսկեպարցուն կիրանցուն՝ ի՞նչ է տալու սահմանազատումը, սահմանագծումը Հայաստանին, չորս բնակավայրերին»,- հարցրեց նա։

 

Ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Նազարյանն իր ելույթի մեկ հատվածն է միայն հիշատակել և որ ինքը «չի երաշխավորում»-ին հաջորդաբար ասել է, թե ինչ պետք է անենք, որ երաշխավորվի։

 

Այս չերաշխավորվելուց մինչ երաշխավորվելը ճանապարհ կա անցնելու։ Այս ճանապարհին ինչ կա անելու այս ելույթս մի քիչ գուցե լայն իմաստով, բայց Ձեր բոլոր հարցերին պատասխանում էր, այս չերաշխավորվելուց երաշխավորվելու արանքում ինչ կա անելու՝ աշխատանք ու էդ աշխատանքը մենք պետք է անենք։ Ձեր ասած իրավիճակը նրանից է, որ մենք չենք լուծել մեր խնդիրը»,- ընդգծեց նա։

Փաշինյանը նշեց, որ պետք է արձանագրել՝ Կիրանցը և Ոսկեպարը սահմանին չեն, այլ շփման գծին են։ «Այստեղ մենք տերմիններն էլ պետք է ճշգրտենք։ Հարց չէ՞ թե Ադրբեջանն ինչքան է մոտ Կիրանցին, բայց կներեք սա 12-րդ դարը չէ, որ 50 մետրի հեռավորությունը բան որոշի, որովհետև նիզակը կարող է 50 մետր այս կողմ այն կողմ ընկնի կամ քարը պարսատիքով, որ նետես կարող է 50 մետր այս կողմ այն կողմ ընկնի։ Այսօր ժամանակակից զենքերով տասնյակ կմ-երի վրա թիրախ խոցելու խնդիր չկա։ Այսօր Ոսկեպարում տեղեր կան, որ 100-200 կմ-ի մասին է խոսքը հեռավորության։ Ես չեմ ասում՝ 100 մետրի ու 50 մետրի միջև տարբերություն չկա, բայց այդ հեռավորությունն այսօր խնդիր չի լուծում, եթե լուծեր կասեինք՝ ինչի ենք մեր գլխին խնդիր ստեղծում, բայց չի լուծում այդ հեռավորությունը իմ ու ձեր պատկերացրած խնդիրը լուծվում է սահմանով»,- հայտարարեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.