Արա Մկրտչյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Մկրտչյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 

 

Համապատասխան որոշումը ստորագրվել է այսօր՝ ապրիլի 10-ին։

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

 

Հիշեցնենք, որ Մկրտչյանը արդարադատության փոխնախարար էր նշանակվել 2023 թվականի հունվարի 14-ին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.