Իրանը սկսել է զենք և զինամթերք մատակարարե՞լ ՀՀ-ին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Երեկ գիշերվանից, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հերթական սադրանքն էին կազմակերպել Հայաստանի հետ շփման գծի տարբեր կետերում, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներում սկսեց տեղեկատվություն տարածվել այն մասին, որ Իրանը սկսել է զենք և զինամթերք մատակարարել Հայաստանին։


Նշված տեղեկատվությունը որեէ կերպ չի կրում պաշտոնական բնույթ, սակայն ուշագրավ է, որ այն միտված է նաև տեղեկատվական-քարոզչական ճնշմամբ զսպելու Բաքվի բռնապետի գայթակղությունը ծավալապաշտական նկրտումների շրջանակներում Հայաստանի դեմ գնալու հերթական զինված սադրանքի»։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.