Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու

Եթե Արևմուտքը Հայաստանին ֆինասավորի ընդդեմ Ադրբեջանի, մենք եռապատիկը կտանք Բաքվին. այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, երկրի նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Եթե նրանց նպատակը Հայաստանին հզորացնելն ու հակամարտության դրդելն է, ապա Ադրբեջանը նույնպես միայնակ չէ։ Եվ նա երբեք մենակ չի մնա, Թուրքիան միշտ նրա հետ է։ Եթե Հայաստանին ինչ-որ բան տան, մենք եռապատիկ ավելի ենք տալու»,- ասել է թուրք պաշտոնյան:

Նա հավելել է, թե «Ադրբեջանը պատերազմ չի ուզում» և «հավակնություն չի ներկայացնում» (չակերտները՝ Tet.am) Հայաստանի հողերին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.