Էրդողանը հաստատել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի համաձայնագիրը

Էրդողանը հաստատել Է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տեղափոխվող տարանցիկ ապրանքների մաքսային ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ համաձայնագիրը։

Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

2022 թվականի օգոստոսի 18-ին Բաքվում ստորագրված «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում մաքսային տարանցիկ գործառնությունների դյուրացման նպատակով տվյալների նախնական փոխանակման մասին» Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև համաձայնագիրը վավերացնելու մասին որոշումը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.