Կարծում եմ, որ առաջիկայում հնարավոր է փողոց դուրս գալու կոչ լինի, մարդիկ պետք է պատրաստ լինեն, այդ ժամանակ կհայտնվեն առաջնորդներ. Սերժ Սարգսյան

Մարդիկ պետք է պատրաստ լինեն գործողությունների, երբ որ իրենք պատրաստ լինեն փողոց դուրս գալու և պահանջելու, ես վստահ եմ, որ այդ ժամանակ կհայտնվեն նաև առաջնորդներ:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ քաղաքացիները հուսալքված են և չգիտեն ում հետ կապեն հույսը:

 

«Երբ որ կոչ են անում դուրս գալ փողոց, մարդիկ պետք է դուրս գան, ես կարծում եմ, որ առաջիկայում հնարավոր է այս ամենը:

 

Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ մի օր ավել մնա իր բազկաթոռին, ու այնպես չի, որ ես աղաչում էի, որ գան ինձ ազատեն այդ աթոռից, բայց ստիպված եղա»,- ասել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.