Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ անվտանգային հարցերում․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ անվտանգային հարցերում:

 

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 

 

 «Ֆրանսիան պաշտպանության ոլորտում աջակցում է Հայաստանին, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել իր ժողովրդին, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Դըկոտինյին։

 

«Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ։ Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ենք սկսել, որը զարգանում է։

ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Փարիզ, Ֆրանսիայի ԶՈՒ նախարարն իր հերթին այց կատարեց Հայաստան, որի ժամանակ ականատես եղանք որոշակի կոնկրետ ադյունքների սարքավորումների և վերապատրաստումների տեսքով, որոնք արդեն ընթացքի մեջ են՝ ի նպաստ հայկական բանակի»,- ասել է դեսպանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.