Բրյուսելի հանդիպմանը ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարչից, որ Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, քաղբանտարկյալներ չլինեն․ Սերժ Սարգսյան

Այլ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում այդպիսի հանդիպումը կարող էր օգտակար լինել ՀՀ-ի համար,բայց հիմա երբ Արևմուտք և Ռուսաստան առճակատում կա, այդպիսի հանդիպումը վստահաբար բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում։

 

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունենա ՀՀ-ն վաղը Բրյուսելում Նիկոլ Փաշինյան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումից։

 

«Ինչ-որ լուրեր են պտտվում,որի հավաստիությունը ես չեմ կարող հաստատել, թե իբր փող են ՀՀ-ին տալու, բայց իմ կարծիքով Հայաստանի ակնկալիքը այդ հանդիպումից պիտի լինի խդնրել ԵՄ-ին և ԱՄՆ-ին ռեալ օգնել վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը, պետք է խնդրել, որ ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները, պետք է խնդրել որ օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարչից, որ Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն, որ Հայատսանում իրական պայքար լինի Կոռուպցիայի դեմ, այլ ոչ թե ընտրողական և ոչ իրավաչափ միջոցներով հաշվեհարդարներ տեսնել»,- ընդգծեց երրորդ նախագահը։

 

Հարցին էլ՝ ի՞նչ եք կարծում, Հայաստանը պե՞տք է ԵՄ-ին անդամագրվելու հայտ ներկայացնի, Սերժ Սարգսյանը կարճ արձագանքեց․ «Ոչ, իհարկե»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.