Հնդկաստանի քաղաքացիներից ապաստանի դիմում չունենք, ամենաշատը Ուկրաինայից են դիմել. ծառայության պետ

Քանի՞ անձ է դիմել 2022-2023-2024թթ ապաստան ստանալու և հիմնականում որ երկրներից: Հնդկաստանից ժամանած անձինք ապաստանի համար դիմում են, թե՞ ոչ:

 

Այս հարցն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ուղղեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին:

 

«13 տարվա վիճակագրություն ունեմ այս պահին, 2020թ-ին ապաստանի հայցերի թիվը 206, 2021թ՝ 260, 2022թ մենք ունենք կտրուկ աճ 968, որը հիմնականում պայմավորված է Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով, 2023թ փոքր ինչ նվազել է 2022թ-ի համեմատ և դարձել է 817:

 

Մեզ մոտ ավանդաբար առաջին հորիզոնականներում միշտ եղել են Մերձավոր Արևելքի երկրները՝ Սիրիա, Իրաք, Եգիպտոս և այլն: 2022-2023թ տենդենցը փոխվել է ուկրաինական պատերազմով պայմանավորված, առաջին տեղում Ուկրաինան է, իսկ երկրորդ և երրորդ տեղերում Սիրիան և Իրաքը: Հնդկաստանի քաղաքացիներից ապաստանի դիմում չունենք: Իմ պրակտիկայի ընթացքում 1-2 դեպք է եղել»,- նշեց Արմեն Ղազարյանը: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.