Բայդենը Պուտինին «մսագործ» է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընտրողների առջև ելույթի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել Ուկրաինան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Իր ելույթում ԱՄՆ ղեկավարն իր ռուս գործընկերոջն անվանել է «մսագործ»։

Դիմելով Հյուսիսային Կարոլինայում իր աջակիցներին՝ Ջո Բայդենը խոսել է հարուստ քաղաքացիների եկամտահարկը 8,2%-ից 25%-ի բարձրացնելու իր նախաձեռնության մասին։ Նրա խոսքով, դա հնարավոր կդարձներ մոտակա 10 տարում հարյուր միլիարդավոր դոլարներ ներգրավել բյուջե։

«Պատկերացրեք, թե ինչ կարող ենք անել սրա հետ: Մենք կարող ենք զգալիորեն կրճատել դաշնային բյուջեի դեֆիցիտը։ Այնքան շատ բաներ կան, որ մենք կարող էինք հաջորդաբար անել, այդ թվում՝ վերջապես պաշտպանել Ուկրաինան մսագործ Պուտինից»,- ասել է Բայդենը:

Նրա ելույթը ներկայացված է Սպիտակ տան կայքում։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին, նախընտրական արշավի ժամանակ Ջո Բայդենն ասել էր, որ Միացյալ Նահանգները միջուկային սպառնալիքների առաջ է կանգնած «Պուտինի և նրա պես մյուս շանորդիների պատճառով»։

Կրեմլում ամերիկյան նախագահի հայտարարությունը խայտառակություն էին որակե։ Մարտին Ջո Բայդենը դրական էր պատասխանել այն հարցին, թե արդյոք նա Վլադիմիր Պուտինին «մարդասպան» է համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.