1 զոհ, 5 վիրավոր. Սառնակունք-Սիսիան ճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը հայտնվել է դաշտում

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սառնակունք հատվածում բախվել են «Hyundai Elantra» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Սիսանի հիվանդանոցի բժիշկների շտապօգնության հերթապահ խմբերը:

 

Փրկարարները հոսանքազրկել ու գազազրկել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով «Hyundai Elantra»-ի շարժիչը պոկվել, մի քանի մետր շպրտվել է, իսկ «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

 

Վթարի փաստով Սիսանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:  

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.